Critical Review

Critical Review is a platform, որի գործելու հիմնական նպատակն է հայաստանյան ժամանակակից արվեստի և մշակութային խմորումների ներկայիս հարացուցային գործընթացների վերլուծությունների հրապարակումը և շրջանառությունը: Արվեստի հրատապ զարգացումների վերլուծության խնդրի շուրջ հավաքվող տեքստերի՝ մեկ ընդհանուր հարթակում հայտնվելը, սակայն, չի ենթադրում մեթոդաբանական խիստ սահմանափակումներ: Կայքը ենթադրում է բազմազան բնույթի քննադատական տեքստերի հրապարակում, որոնց միավորող առանցքը նյութի հրատապությունն է և հեղինակների մտահոգությունների ընդհանրությունը: Ընդհանուր առմամբ՝ կայքը մտածվում է որպես Հայաստանում արվեստի քննադատության ինստիտուցիոնալ կայացման ուղիներից մեկը:

կազմ

Սյունակագիր
Մարինե Խաչատրյան

Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի արվեստաբանության և Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների շրջանավարտ է։ Այժմ սովորում է Ժամանակակից Արվեստի Ինստիտուտում։ Զբաղվում է արվեստի քննադատությամբ։ Ներկայումս աշխատում է Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնում՝ որպես վերլուծաբան և ԱԻԿԱ Հայաստանի Քննադատական հանդեսում` որպես սյունակագիր։

Խմբագրական կոլեգիա
Ռուբեն Արևշատյան

Արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ, AICA-Հայաստանի նախագահն է։ www.red-thread.org էլ․ պարբերականի խմբագրակազմի անդամ է։ Նրա մասնակցությամբ և համադրությամբ արված միջազգային նախագծերի թվում են, "Զուգահեռ իրականություն", "Լոկալ արդիություններ", "Ձեռնարկներ -Նոր Համընդհանրության Ենթակաները" (Հայաստանի Ազգային Տաղավար Վենիետիկի 54-րդ Արվեստի Բիենալե), "Քաղցր 60–ականներ", "Իղձերի Մայրաքաղաք" (Հայաստանի Ազգային Տաղավար Վենիետիկի 14-րդ Ճարտարապետության Բիենալե), "Զուգահեռ Արդիություն" (2014թ․ Սան Պաուլոյի Բիենալեի շրջանակներում զուգահեռ ցուցահանդես) նախագծերը։

Նազարեթ Կարոյան
Արվեստի քննադատ, կուրատոր, թարգմանիչ։ Ժամանակակից Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրենն է։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանը։ "3-րդ հարկ" արվեստային շարժման (1987-94) նախաձեռնողներից մեկն է։ Անկախ Հայաստանի առաջին մասնավոր ցուցասրահներից երկուսի` "Գոյակ" (1991-93), "Էքս-Վոտո"(1994-96) հիմնադիրն ու տնօրենը, ժամանակակից արվեստի "Ին Վիտրո" հանդեսի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը (1997-2000)։ AICA-Հայաստանի առաջին նախագահն էր (2005-2013)։ Հայաստանում և արտերկրում համադրել է շուրջ երեք տասնյակ ցուցահանդես, 2011-ին եղել է Հայաստանի Ազգային տաղավարի համահամադրողը Վենետիկի 54-րդ Բիենալեում։ Հրատարակել է մի շարք կատալոգներ։ Նրա բազմաթիվ վերլուծական հոդվածների առանցքում արվեստում սոցիալ-քաղաքական և մեդիա համատեքստերի արտացոլումների ուսումնասիրությունն է։

Խմբագիր
Ելենա Այդինյան

Արվեստաբան է և արվեստի քննադատ, "Քննադատական հանդես"-ի խմբագիրն է, AICA-Հայաստանի անդամ։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ՀԳՊԱ) դիզայնի բաժինը, այնուհետև՝ կերպարվեստի պատմության և տեսության բաժնի մագիստրատուրան: 2013թ.-ից դասավանդում է ՀԳՊԱ-ում: 2011թ.-ից հոդվածներ է հրապարակել arteria.am մշակութային կայքում: Դասավանդել է նաև Ժամանակակից արվեստի ինստիտուտում և Մեդիալաբ կազմակերպությունում:

խմբագրության հետ կապ հաստատելու համար գրեք մեզ
yelena.aydinyan@gmail.com